Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՀ ԱՆ. Օրենքների նախագծերն ընդունվեց որպես օրենք

ԱՀ ԱՆ. Օրենքների նախագծերն ընդունվեց որպես օրենք

Նոյեմբերի 10-ին Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նիստ:


ԱՀ առողաջապահության նախարար Միքայել Հայրիյանը նիստի քննարկմանն է ներկայացրել «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
 
ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը օրինափաթեթը ներկայացնելուց հետո նշել է, որ ԱԺ սոցիալական և առողջապահության հանձնաժողովի նիստում «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից ներկայացրած առաջարկներն ընդունվել և ներառվել են փաթեթում:


Օրինափաթեթը գլխադասային հանձնաժողովի կողմից նախապես արժանացել էր հավանության: Խորհրդարանը 29 կողմ ձայնով օրենքների նախագծերն ընդունեց որպես օրենք:

 

Օրենքների նախագծերն ընդունվեց որպես օրենք Օրենքների նախագծերն ընդունվեց որպես օրենք

 

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ